Սիրիայի Ռաքա նահանգի հյուսիսում գտնվող ֆրանս-ամերիկյան բազայի մոտակայքում պայթյուն է որոտացել, հայտնում է Kurdistan 24 հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ռազմական բազան գտնվում է Այն Իսա բնակավայրի մոտ, բազայում տեղակայված են 200 ամերիկացի եւ 75 ֆրանսիացի զինվորներ:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Առայժմ ավերածությոնների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: