Հորդանանի թագավոր Աբդուլլան երկրի նոր վարչապետ է նշանակել Օմար ալ Ռազզազին: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրին, Հանի Մուլկին կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել ողջ երկրում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են տնտեսական բարեփոխումների ծրագրի մաս հանդիսացող հարկերի բարձրացման պատճառով:
Օմար ալ Ռազզազն ավարտել է Հարվարդի համալսարանը, աշխատել է Համաշխարհային բանկում Վաշինգթոնում եւ տարածաշրջանում եւ ծանոթ է այն տնտեսական խնդիրների հետ, որոնց հետ բախվում են Մերձավոր Արեւելքի երկրները:
Նա դեմ էր ազատ շուկայում բարեփոխումների անցկացմանը, որոնք բնակչության աղքատ շերտերին վնաս էին հասցրել: Պաշտոնյաները նշում են, որ նրա նշանակումը օտարերկրյա դոնորներին հույս է տալիս, որ Հորդանանը պետական պարտքի կրճատման համար կշարունակի ԱՄՀ-ի բարեփոխումների 3-ամյա կոշտ ծրագիրը:





























