Վաշինգթոնը Ամերիկյան պետությունների կազմակերպությանը կոչ է արել կասեցնել Վենեսուելայի անդամակցությունը, հաղորդում է AP-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը ժողովրդավարության «լիակատար ապամոնտաժման» գործընթացում է: Ավելի վաղ նաեւ փոխնախագահ Մայք Փենսն էր կոչ արել կասեցնել Վենեսուելայի անդամակցությունը:
Պոմպեոն կրկին դատապարտել է Վենեսուելայում անցած ամիս կայացած նախագահական ընտրությունները` դրանք «կեղծված» անվանելով, նշելով, որ կառավարությունը «սպառել է երկխոսության բոլոր հնարավորությունները»:





























