Գոհար Մամիկոնյանը ԿԳ նախարարի խորհրդական է նշանակվել։ Այդ մասին ֆեյսբուքում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ 

«Կրթական ոլորտի գերազանց մասնագետը միացել է ԿԳՆ-ում մեր թիմին։ Դիմավորե՛ք Գոհար Մամիկոնյանին՝ ԿԳ նախարարի խորհրդական։

Հ.Գ. Նշանակումներիս 75%-ը կանայք են։ Ու սա անում է մի մարդ, ով տանել չի կարողանում քաղաքականության մեջ սեռով պայմանավորված քվոտավորումը»,- գրել է նախարարը։