«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 6-ից կսահմանափակի Բելառուսից կաթի եւ կաթնամթերքի որոշ տեսակների ներմուծումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջոցները ձեռնարկվել են ներմուծվող ապրանքների մեջ հայտնաբերված «բազմաթիվ խախտումների» կապակցությամբ, մատակարարումների դադարեցումը կտեւի ընդհուպ մինչեւ իրավիճակի կարգավորումը:
Նրա խոսքով սահմանափակումները կվերաբերեն կաթին, չոր կաթին, սովորական եւ կոնցենտրացված սերուցքին, խտացրած կաթին, կաթնային լցնովի շիճուկին, ինչպես նաեւ շիճուկի խտանյութին եւ կաթնային սպիտակուցին:




























