Ռուսաստանը ամեն ինչ կանի Կորեական թերակղզու իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչ անել դրա համար: Մենք միշտ Հյուսիսային Կորեայի ղեկավարության հետ շփում ենք ունեցել, մենք տնտեսության ոլորտում առաջարկում ենք մի շարք համատեղ եռակողմ ծրագրեր: Դրանք ենթակառուցվածքային նախագծեր են, Ռուսաստանից երկաթուղի դեպի Հյուսիսային, այնուհետ Հարավային Կորեա, սա նույն խողովակաշարային տրանսպորտն է,  աշխատանք  էներգետիկայի ոլորտում եռակողմ եւ գուցե քառակողմ ձեւաչափով` Չինաստանի հետ միասին», - Ավստրիայի ORF հեռուստաալիքին ասել է նախագահը:

Նա հավելել է նաեւ, որ Չինաստանը նույնպես նպաստել է տարածաշրջանի ապամիջուկայնացման եւ լարվածության թուլացման ուղղությամբ տարվող աշխատանքին:

Նա նաեւ նշել է, որ Մոսկվան մեծ հույսեր է կապում ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների անձնական հանդիպման հետ: