ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը կբողոքարկի դատարանի վճիռն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի արգելափակել օգտատերերին, որոնք քննադատում են նրա թվիթները, փոխանցում է AFP-ն։
Նշենք, որ դատավոր Նաոմի Ռայս Բուխվալդը մայիսի 23-ին վճիռ է կայացրել այն մասին, որ Թվիթերում Թրամփին քննադատող օգտատերերի արգելափակումը խոսքի ազատության իրավունքի խախտում է։ Որոշումը ընդունվել է Կոլումբիայի համալսարանի «Առաջին բարեփոխման ասպետների ինստիտուտի» ներկայացված հայցի հետ կապված։





























