ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ կապված հեղուկ գազի գնի տատանումների վերաբերյալ քաղաքացիներից ստացված բողոքների հետ։

Մասնավորապես, առաջարկվել է նրան ուսումնասիրել շուկայում տեղի ունեցող գնային տատանումները եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան գործողություններ։