Եվրամիությունը կհետեւի, որ ալյումինի եւ պողպատի ներկրման ամերիկյան մաքսատուրքերին հակազդելուն ուղղված ցանկացած միջոց չհարվածի Նորվեգիային։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, փոխանցում է Reuters- ը:

Նրա խոսքով, ինքը հավաստիացրել է Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգին այն մասին, որ ԵՄ-ն աշխատում է Նորվեգիայի վրա ամեն հնարավոր ազդեցության խնդրի մեղմացման ուղղությամբ․ «Փաստացի, Նորվեգիան ոչ մի ազդեցություն չի զգա»,-ասել է Յունկերը։