ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կոչ է արել Վաշինգթոնի դաշնակիցներին, գործընկերներին եւ մասնավոր հատվածին ավելի ինտենսիվ աշխատել` երաշխավորելու համար, որ Իրանը նրանց չի օգտագործում իր անբարեխիղճ գործողությունների համար, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկարի խոսքով, անհրաժեշտ է խստացնել ֆինանսական համակարգը։ Նա դաշնակիցներին կոչ է արել իրենց երկրների ընկերություններից պահանջել լրացուցիչ ստուգումներ անցկացնել, որ չընկնեն Իրանի խաբեբայությունների ցանցը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրի իրանական վարչակազմի վրա։
Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային գործարքից դուրս գալու եւ պատժամիջոցները վերսկսելու մասին։





























