Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով պարգեւատրելու արարողությունը։

Միջոցառմանը ողջունի խոսքով հանդես է եկել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Խորհրդային շրջանի հայ հայտնի լողորդին մեդալով պարգեւատրել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալը շնորհվել է Շավարշ Կարապետյանի 65-ամյակի առիթով, նա 1976 թվականին 23 տարեկանում փրկել է Երեւանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղեւորներին։