Իրանն ունակ է 1,5-2 տարվա ընթացքում ավելացնել ուրանի հարստացման մակարդակը մինչեւ 190 000 ԱԲՄ (աշխատանքի բաժանման միավոր)։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով, ցենտրիֆուգների հավաքման կառույցի անհրաժեշտություն կա։ Նա նշել է, որ նախապատրաստական աշխատանքների մեծ մասն արդեն արված է եւ հույս կա, որ կառույցը ամբողջությամբ պատրաստ կլինի 1 կամ 2 ամսվա ընթացքում․ «Բայց դա չի նշանակում ցենտրիֆուգների զանգվածային արտադրություն»,-նշել է Սալեհը։

Իրանի միջուկային համաձայնագրի ճգնաժամի պարագայում այդ կառույցի կարողությունն այնպիսին է, որ երկիրը կարող է հասնել 190 000 ԱԲՄ արտադրական հզորության 1,5-2 տարվա ընթացքում։