ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել ԱՊՀ երկրներին մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսօր այս երկրի տարածքի մեծ մասը ազատագրվել է զինյալներից, մնացած ահաբեկիչների հետ բանակցություններ են ընթանում զենքը վայր դնելու շուրջ: Կեղծ խալիֆաթի ստեղծման պլանները ձախողվել են: Ստեղծվել են բոլոր պայմանները քաղաքական լուծման եւ Սիրիայի՝ որպես միասնական, անբաժանելի պետություն, վերածննդի համար»,- ասել է նա` բացելով ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
Այս կապակցությամբ Շոյգուն Համագործակցության երկրներին առաջարկել է մասնակցել Սիրիայի վերականգնմանը: «Բոլորի համար ակնհայտ է, որ անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն համատեղ ջանքերով: Այս կապակցությամբ ես դիմում եմ ձեզ, սիրելի գործընկերներ, Սիրիայում խաղաղ կյանքի հաստատմանը մասնակցելու առաջարկով», - ասել է ՌԴ նախարարը:

Հասանելի է
русский



























