Քրեական գործը վերաբացվում են նոր հանգամանքների կամ նոր երեւան եկած հանգամանքների ուժով։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով նոր իրավիճակում Մարտի 1-ի գործով հնարավոր բացահայտումներին։
Նրա համոզմամբ, թե ով է գլխավորում կառավարությունը ոչ մի նշանակություն չունի, քանի որ Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ իրավապահ համակարգն է աշխատում։ «Հատուկ քննչական ծառայությունը եւ դատախազությունը 3 ամիս առաջ էլ էին նույն մարդիկ գլխավորում»,–շեշտեց նա։
Հարցին, թե իրավիճակի փոփոխությունը չի կարող ազդել այդ գործընթացի վրա, Կոստանյանը հայտնեց. «Քրեական գործի քննությունը սահմանվում է քրեական դատավարության օրենսգրքով, ով ուզում է լինի վարչապետ կամ կառավարության անդամ, ոչ մի կապ չունի քրեական դատավարության գործընթացի հետ»։





























