Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթաժողովը չեղարկելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հանգեցրեց նրան, Կիմը «աղաչում էր» նոր հանդիպման համար: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, այժմ Թրամփի իրավաբանական խորհրդատու Ռուդի Ջուլիանին, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով, Թրամփը այլ տարբերակ չուներ, քան գագաթաժողովը չեղարկելն այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը վիրավորեց փոխնախագահին եւ միջուկային պատերազմով էր սպառնում: Նա կարծում է, որ կոշտ դիրքորոշումը ստիպեց հյուսիսկորեացի առաջնորդին մեղմացնել իր դիրքորոշումը:
«Կիմ Չեն Ընը ծնկաչոք էր աղաչում դրա մասին եւ դա հենց այն դրությունն է, որում դուք ուզում եք նրան տեսնել», - Թել Ավիվում գործնական հանդիպման ժամանակ ասել է Ջուլիանին:
Նշենք, որ Թրամփի եւ Կիմի հանդիպումը տեղի կունենա Սինգապուրում հունիսի 12-ին:





























