Ես ասում եմ, որ Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռոբերտ  Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կհարցաքննվեն։

«Դրա համար եթե անհրաժեշտ լինի, որ ես հարցաքննվեմ, կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ  Քոչարյանը հարցաքննվի, նա կհարցաքննվի»,–հայտնեց վարչապետը։

Նա հավաստիացրեց, որ իր տեսակետը այդ հարցով չի փոխվել. «Ես իմ տեսակետն այդ առումով հայտնել եմ, հիմա դիրքորոշում պետք է ունենան իրավապահ մարմինները»։

Փաշինյանը հավաստիացրեց, որ հետաքննությունների ու քննությունների առաջ ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա։