ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ լավ պատրաստված է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ առաջիկա հանդիպմանը: Այս մասին նա ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Սպիտակ տանը հանդիպումից հետո, հաղորդում է AP-ն:
Թրամփի կարծիքով այս գագաթաժողովին անհրաժեշտ չէ երկար նախապատրաստվել: «Խոսքը դիրքորոշման մասին է: Խոսքը ամեն ինչ անելու պատրաստակամության մասին է, բայց ես կարծում եմ, որ ես վաղուց եմ պատրաստ այս գագաթաժողովին»: Թրամփը նշել է, որ առաջիկա հանդիպումը շատ ավելին է, քան պարզապես լուսանկարվելու հնարավորություն: «Կարծում եմ, դա շատ արդյունավետ հանդիպում կլինի, կարծում եմ, դա հետաքրքիր հանդիպում կլինի», - ասել է նա:
Թրամփը նաեւ նշել է, որ մտադիր չէ Կիմ Չեն Ընի հետ գոլֆ խաղալ:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ թեւ ամեն ինչ լավ է ընթանում, բայց ամեն ինչ կարող է փոխվել:





























