ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է 2024-ին պաշտպանական ծախսերը 80 տոկոսով ավելացնելու Գերմանիայի ծրագրերը` այն «ճիշտ ուղղությամբ» քայլ անվանելով, հաղորդում է AFP-ն:
«Ես ողջունում եմ այն փաստը, որ Գերմանիան նախատեսում է 80 տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանն ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով այդ քայլերը ճիշտ ուղղությամբ են արվում, համանման քայլեր մենք այժմ տեսնում են ողջ Եվրոպայով եւ Կանադայով», -նշել է նա:
Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների՝ վերջին չորս տարիների ընթացքում Եվրոպան եւ Կանադան պաշտպանության համար լրացուցիչ 87,3 մլրդ դոլար են ծախսել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2025 թվականին Գերմանիայի պաշտպանության համար ծախսերը կաճեն ՀՆԱ-ի մինչեւ 1.5 տոկոսի սահմաններում:





























