Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունի։
Նրա գրասենյակը հայտարարությունէ տարածել, որում ասվում է.
«Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների քողի տակ մամուլում շրջանառվում են բազմաթիվ լուրեր եւ ոչ հավաստի տեղեկություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչություն ունեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ: Այդ տեղեկատվությունը չի պարունակում իրական հիմքեր, ավելին՝ այն հաճախ ստահոդ է:
Մասնավորապես, լուրերն այն մասին, որ Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ստեղծում է քաղաքական կուսակցություն Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին, չեն համապատասխանում իրականությանը: Պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունի, նրա հետաքրքրությունների շրջանակը բացառապես Հայաստանում արդյունավետ բիզնես գործունեություն ծավալելն է եւ երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելը:
Բացի այդ, նա շարունակում է իրականացնել բազմաթիվ բարեգործական նախագծեր մշակույթի, կրթության, սպորտի եւ այլ բնագավառներում»:





























