Նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ չի օգտվի ինքն իրեն ներում շնորհելու իրավունքից, եթե նա մեղավոր ճանաչվի 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ հետաքննության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թեեւ ես, որպես նախագահ, ինքս ինձ ներում շնորհելու բացարձակ իրավունք ունեմ, ես երբեք չեմ դիմի դրան, քանի որ ես ոչ մի վատ բան չեմ արել, եւ բոլորն էլ գիտեն դա», - Կանադայում G7 գագաթաժողովում լրագրողներին ասել է նա:

 «Իմ դեմ անօրինական գործողությունների մեղադրանքներ չեն ներկայացվել, համապատասխանաբար, ներելու մասին խոսք չի կարող լինել», - ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարը մեկ անգամ եւս կրկնել է, որ իր ընտրական շտաբից ոչ ոք Կրեմլի հետ «դավադրություն» չի կազմակերպել: Նրա խոսքով, նա նաեւ «չի խոչընդոտում» Մոսկվայի միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությանը, որը իրականացվում է 2017-ի մայիսից: