Նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հանդիպումը, որը պետք է տեղի ունենար G-7 գագաթաժողովի շրջանակներում մինչ դրա պաշտոնական բացումը, ստիպված են եղել չեղյալ համարել: Այս մասին ուրբաթ հաղորդել են Սպիտակ տան մամուլի կենտրոնի  թղթակիցները, հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց խոսքով Թրամփը  Վաշինգթոնից Կանադա է մեկնել համարյա մեկ ժամ ուշացումով՝ 12:01-ին, մինչդեռ Մակրոնի հետ նրա հանդիպումը նախատեսված էր 11:20-ին:

Սպիտակ տան ներկայացուցիչները նշել են, որ այժմ փորձում են բանակցել ֆրանսիական կողմի հետ ավելի ուշ ժամին հանդիպում անցկացնելու համար, հաղորդում է մամուլի ծառայությունը: