Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրանական իշխանությունների հետ փորձում է խոսել «սպառնալիքի լեզվով» եւ հրաժարվում է հարգալից երկխոսություն վարել: RT-ի հաղորդմամբ այս մասին նշվում է ԱԳՆ կայքում:
«Մինչեւ ԱՄՆ-ն Իրանի հին եւ քաղաքակիրթ ժողովրդի հետ չսկսի հարգալից խոսել... այլ ոչ թե սպառնալիքների եւ պատժամիջոցների լեզվով, ԱՄՆ-ի հետ որեւէ ոլորտում երկխոսության հեռանկար չի կարող լինել», - ասել է նա:
«ԱՄՆ կառավարությունը «տնտեսական ահաբեկիչ» է, որը պատժամիջոցների միջոցով սպառնում է այլ պետություններին եւ ազգերին, ինչպես նաեւ անկախ ընկերություններին», - ավելացրել է նա:





























