ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ լրագրողներին ասել է, որ Սինգապուր է մեկնում «խաղաղության առաքելությամբ», հույս է հայտնել, որ ԿԺԴՀ ղեկավարը ինչ-որ դրական բան կանի «իր ժողովրդի համար»:

«Ես պատրաստվում եմ Սինգապուր մեկնել խաղաղության առաքելությամբ», - ասել է նա, ելույթ ունենալով G-7 գագաթաժողովի շրջանակնեում: «Մենք իսկապես հավատում ենք, որ Հյուսիսային Կորեան շուտով կարող է հիանալի վայր դառնալ»: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսային Կորեայի հետ մեր համատեղ աշխատանքը: Տեսնենք, թե ինչ կլինի»:

Reuters-ի հաղորդմամբ ԿԺԴՀ-ից Սինգապուր ուղիղ չվերթով ինքնաթիռ է ժամանել, որում կարող են պաշտոնական անձինք լինել:

Air China-ի Airbus A-330 ինքնաթիռը  Չանգի օդանավակայան է ժամանել Փհենյանից հունիսի 12-ի գագաթաժողովի նախաշեմին:

Թե ով կար ինքնաթիռում, չի հաղորդվում: Սակայն չի բացառվում, որ այս չվերթով ժամանել է ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիարկությունը:

Սինգապուրի կենտրոնական մասում գտնվող St. Regis հյուրանոցի մոտ, որտեղ կարող է կանգ առնել Կիմ Չեն Ընը, անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Հյուրանոցի շրջակայքում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են գտնվում եւ Սինգապուրի բանակի սակրավորները, որոնք ստուգում են իրականացրել: