Գեղարքունիքի մարզում տղամարդը մեղադրվում է հարեւանուհուն բռնաբարելու փորձի մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Գ.Մ.-ն, ապրիլի 26-ին գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, հանդիպել է հարեւանուհուն եւ առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Մերժում ստանալով Գ.-ն փորձել է բռնաբարել նրան, սակայն, անցորդներից մեկի մոտենալուց հետո տղամարդն իր կամքից անկախ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։

Գ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով (բռնաբարության փորձ): Նա կալանավորվել է:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: