Քաթարում կայացան ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումները: Հեռավորարեւելյան դիմակայությունում Ճապոնիան ու Հարավային Կորեան հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտեցին ոչ ոքի` 2:2 հաշվով, սակայն հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում 3:0 հաշվով հաղթեցին ճապանոցիները:
Հունվարի 29-ին կայանալիք եզրափակիչում ճապոնացիների մրցակիցը կլինի Ավստրալիան, որը 6:0 հաշվով հաղթեց Ուզբեկստանին:
Ճապոնիա - Հարավային Կորեա` 2:2 (3:0-11մ)
Մայեդա, 36, Հոսոգայի, 97 - Կի Սուն Յու, 22-11մ, Հվան Չժե Վոն, 120
Չիրացրած 11մ. Կ.Հոնդա, 97
Հետխաղյա 11մ. խփել են. Կ.Հոնդա, Օկաձակի, Կոննո
Հետխաղյա 11. չեն խփել. Նագատոմո – Կու Չժա Չոլ, Լի Յոն Ռե, Հոն Յու Հո
Ուզբեկստան - Ավստրալիա` 0:6
Քյուել, 5, Օգնենովսկի, 34, Քեռնի, 65, Էմերտոն, 74, Վալերիի, 82, Կրուս, 83





























