Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Արսենալն ընդունել է Իպսվիչին: Արսեն Վենգերի թիմը հաղթել է 3:0 հաշվով եւ դուրս է եկել եզրափակիչ: Գոլի հեղինակ են դարձել Բենդտները, Կոսելնին եւ Ֆաբրեգասը: Առաջին խաղում Արսենալը պարտվել էր 0:1 հաշվով: