Հայաստանն առաջին քայլերն է ձեռնարկել վարչական արդարադատության ոլորտում, սակայն այս ոլորտում շատ կուտակված խնդիրներ կան: Հունիսի 26-ին «Վարչական արդարադատության ձեւավորումը եւ զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ այս մաիսն ասաց Հայաստանի Գերագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ համակարգն օրենսդրական բարեփոխումների եւ կառուցվածքային լուծումների կարիք ունի: «Մենք ունենք Վարչական դատարան, որը նստավայրեր ունի ամբողջ հանրապետությունում: Նստավայր կա, օրինակ, Վեդիում, որտեղ միջին ծանրաբեռնվածությունը տարեկան 390 գործ է կազմում, իսկ Երեւանում՝ մոտ 790: Ծանրաբեռնվածության մեջ նման տարբերությունները ցույց են տալիս, որ մենք դատական վարույթի տեսանկյունից ոչ օպտիմալ տարածքներ ունենք»,- բացատրեց Հարությունյանը:

Նա նշեց, որ վարչական դատարաններում գործերի շուրջ 70 տոկոսը կապված է ոստիկանության որոշումների դեմ բողոքների հետ եւ ուղղված է տուգանքների բողոքարկմանը: Միեւնույն ժամանակ, դրական որոշում է կայացվում միայն գործերի 50 տոկոսի դեպքերում: