Պերտ քաղաքում գտնվող Արեւմտյան Ավստրալիայի թանգարանում 2012թ. բացվելու է դերասան Հիթ Լեջերին նվիրված ցուցահանդեսը, հաղորդում է Contactmusic-ի կայքը:
Ցուցանմուշներից մեը պետք է լինի «Օսկարը», որով Ամերիկյան կինոակադեմիան հետմահու պարգեւատրել էր Լեջերին «Սեւ ասպետը» ֆիլմի համար:
Ցուցահանդեսին ներկայացվելու է նաեւ օրագիրը, որ Լեջերը վարում էր ֆիլմի նկարահանման ընթացքում: Ցուցանմուշների մի մասը ներկայացվել է դերասանի հոր՝ Քիմ Լեջերի կողմից:
Հիթ Լեջերը ծնվել է 1979թ. Պերտում: Նա հայտնի էր դարձել «Հրեշների պարահանդես», «Հայրենասերը» եւ «Սապատավոր լեռը» ֆիլմերում կերտած դերերով: Լեջերը մահացել է 2008թ. հունվարին Նյու Յորքում:



























