Գերմանացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Բերնդ Այհինգերը մահացել է Լոս-Անջելեսում՝ 62 տարեկան հասակում, հայտնում է Reuters-ը:
Այհինգերի ստեղծած ֆիլմերը, ներառյալ նաեւ սերիալները, անցնում են 100-ից: Նա եղել է «Չարի հանգրվանը», «Ֆանտաստիկ քառյակը» բլոքբաստերների, «Բունկեր», «Կրիստինա», «Պարֆյումեր» ֆիլմերի ռեժիսորը:
«Բունկերի» սցենարի համար նա ներկայացվել էր Օսկարի:



























