Բրիտանացի երգիչ Բոյ Ջորջը Կիպրոսին է վերադարձրել 18-րդ դարի սրբապատկերը, որը նա 26 տարի առաջ գնել էր Լոնդոնում: Սրբապատկերը գողացվել էր Կիպրոսի հյուսիսի եկեղեցիներից մեկից: Այդ մասին գրում է Nouvelles d`Arménie-ն:

Հոգեւորականներից մեկի զգոնության շնորհիվ սրբապատկերը հայտնաբերել են: Հոլանդական հաղորդումներից մեկի ժամանակ նա տեսել էր, որ նկարը կախված է երգչի տանը:

Համաձայն Կիպրոսի եկեղեցու հաղորդագրության, 49-ամյա Բոյ Ջորջը Քրիստոսի սրբապատկերը գնել է 1985թ. Լոնդոնում՝ չիմանալով այդ նկարի  պատմության մասին:

«Երգիչը համաձայնվել է վերադարձնել սրբապատկերը՝ հույս հայտնելով, որ այն կվերադարձվի եկեղեցի»,- ասված է հաղորդագրության մեջ: