«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին՝ ժամը 13.45-ին, Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ նույն օրը 16.00-ին Արտաշատի բաժին է տեղափոխվել 26-ամյա Սարգիս Մ.-ն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Սարգիս Մ.-ն ներկայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն: