Ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթը խոստանում է ֆուտբոլասերներին նվիրել Ռեալ - Բարսելոնա եզրափակիչը: Այդ ուղղությամբ առաջին քայլն արված է: Կիսաեզրափակիչի Սեւիլիա - Ռեալ խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարան Արքայական ակումբի ֆուտբոլիստները: Արդեն 17-րդ րոպեին Քարիմ Բենզեման բացեց հաշիվը: Թվում էր, թե կգրանցվեն էլի գոլեր, սակայն գեղեցիկ ու լարված պայքարը, որը հարուստ էր գոլային պահերով փոփոխություն հաշվի մեջ չմտցրեց:

Առաջին խաղակեսի վերջում Ալբիոլը Ռեալին փրկեց վերահասա գոլից` գնդակը պահելով դարպասի գծի վրա: Եզրափակիչ սուլիչից հետո էլ Սեւիլիայի երկրպագուները առարկա նետեցին Կասիլյասի վրա:

Ռեալը մրցակցի խաղադաշտում խփած գոլի շնորհիվ զգալիորեն մեծացրեց եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը:

Սեւիլիա - Ռեալ 0:1

Բենզեմա, 17

Սեւիլիա. Պալոպ, Սանչես (Կասերես, 17), Ալեքսիս, Էսկյուդե, Նավարո, Զոկորա, Ռոմարիկ (Ռենատո, 51), Նավաս, Պերոտի, Կանուտե, Ֆաբիանո (Նեգրեդո, 75)

Ռեալ. Կասիլյաս, Ռամոս, Ալբիոլ, Կարվալյո, Արբելոա, Հեդիրա, Լաս (Մարսելո, 56), Ալոնսո, Օզիլ (Գրաներո, 85), Բենզեմա, Ռոնալդու