Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում վերջերս քննարկվել է ՀՀ բանտերում պահվող քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը։

Ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, չի բացառվում, որ նման բան առաջիկայում իսկապես տեղի ունենա։ «Կոնկրետ ժամկետներ, սակայն, դեռ չեն քննարկվել։ Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանի կուսակցությունում քննվում են այդ քայլի հնարավոր հետեւանքները։

Թե ինչու են  ԲՀԿ-ականները մտմտում նման «ռիսկի» գնալ, անհասկանալի է, եւ դեռ հարց է, արդյոք վերջին պահին նրանք նման համաձայնություն կցուցաբերե՞ն։ Ժամանակին էլ Ծառուկյանը Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարին հրահանգել էր վայր դնել մանդատները. Վերջին պահին, սակայն, փոշմանեց»,- հայտնում է «ՀԺ»-ն։