19 տարիա առաջ` 1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշմամբ սկիզբ դրվեց Հայկական Ազգային բանակին:
Հայկական բանակի կայացման տարիներն են համարվում 1988-1992 թվականները, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրման պատճառով ծագեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ ժամանակահատվածում երկրի անվտանգությունը եւ ԼՂՀ բնակչությանը պաշտպանում էին կամավորական ջոկատները:
1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ՆԳՆ Հատուկ գնդի ստեղծման մասին որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին Կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն:
2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ Ազգային բանակի օրը դարձավ ոչ աշխատանքային:
Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումները սկսվել են հունվարի 27-ին: Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ: Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել զինծառայողներին, իսկ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիսավոր նիստի ժամանակ պետական եւ գերատեսչական պարգեւներ են ստացել սպաներ եւ զինվորներ:





























