Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե հասարակության մի մաս ցանկանում է վերադառնալ տասնամյա կրթությանը, նախարարն ասաց, որ այդ դեպքում հասարակության մի մասը պետք է ունենա նոր կրթության եւ գիտության նախարար:
«Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը եւ հասարակության այդ հատվածին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը:





























