Երևանի Ավան հոգեկան առողջության կենտրոնում հուլիսի 19-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի բնակիչ՝ նորակոչիկ 19-ամյա Ռոբերտ Գրիգորյանի և Արագածոտնի մարզի բնակիչ, նորակոչիկ՝ 18-ամյա Մարտին Մանուկյանի միջև։

Նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել են կատարվածի մասին իրավապահներին բացատրություն տալ, ինչպես նաև հրաժարվել են դատաբժշկական ուղեգիր ստանալուց։