Շախմատի տղամարդկանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեց 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը, որը նաեւ իրավունք ստացավ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Հովհաննիսյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: 7-ական միավոր վաստակեցին եւ հաջորդ տեղերը ըստ լրացուցիչ ցուցանիշի զբաղեցրին Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը: