Արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոնի» տանիքի փլուզման հետևանքով  գլխուղեղի վնասվածք ստացած  Գրիգոր Մարտիրոսյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Էրեբունի ԲԿ-ի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ հիվանդի վիճակը կայուն է, նա ստացել էր գանգուղեղային վնասվածք:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքի՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճակատային հատվածի քիվը փլուզվել է, ինչի հետեւանքով կա մեկ զոհ եւ 2 վիրավոր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում:

Նշենք, որ մահացածը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական եւ էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանն է եղել:

Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա մեկ զոհ. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է