Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ–ն հուլիսի վերջին Ժնեւում խորհրդակցություններ կանցկացնի միջազգային կազմակերպությունների հետ Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս միգրանտների ընդունման կենտրոններ ստեղծելու հարցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հուլիսի վերջին կայանալիք գագաթնաժողովին ԵՄ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել եւ իրականացնել միցրացիոն ճգնաժամի լուծման համար Եվրոպայում վերահսկվող կենտրոնների եւ Միջերկրականի տարածաշրջանում փրկված միգրանտների տեղավորման տարածաշրջանային հարթակների ստեղծման հայեցակարգը։
«Սպասվում է, որ վաղը՝ հուլիսի 25-ին ԵՄ երկրների դեսպանները կքննարկեն ԵՄ–ում վերահսկվող կենտրոնների հայեցակարգը եւ ժամանակային արագ շրջանակներ մշակեու հնարավորությունները ծովում փրկվածներին ԵՄ–ում տեղավորելու համար»,–հայտնել է ԵՀ–ն։





























