«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման  աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  25-ին ժամը 8:00-ից  մինչեւ ժամը 18:00-ն  դադարեցվելու է  Ջերմուկ, Գնդեւազ, Կեչուտ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: