Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի ներկայացել. նա ծանուցում չի ստացել:
Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբանները նշել են, որ դատական նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացնելու:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ՀՔԾ էր գնացել՝ հարցաքննության: Ավելի ուշ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Այս ի՞նչ ենք անում, սա ռումբ է՝ դրված պետականության տակ. Ռոբերտ Քոչարյանն՝ իր մեղադրանքի մասին
- Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ. Ռոբերտ Քոչարյան
- Փորձում են պատմությունը վերափոխել. ամբողջը շուռ տալ. Ռոբերտ Քոչարյան





























