«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդի» խափանման միջոց կալանավորումը փոխվեց:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց Հակոբյանի նկատմամբ կիրառել 1 մլն դրամ գրավը:

Նշենք, որ Մարտիրոս Հակոբյանն առողջական խնդիրներ ունի եւ տեւական ժամանակ բուժվում է քաղաքացիական հիվանդանոցում

Դատարանն այսօր պատգամավորական երաշխավորությամբ ազատ արձակեց Արայիկ Հակոբյանին: