Գերմանիան շահագրգռված է Թուրքիայի կայուն տնտեսությամբ եւ ուշադրությամբ հետեւում է Թուրքիայում տիրող իրավիճակին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, փոխհատուցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ մինչ օրս G-20 երկրների անդամների միջեւ իրավիճակի հետ կապված արտահերթ բանակցություններ չեն նախատեսվում: Նա նշել է, որ դեռ վաղ է գնահատել, թե ինչպես է Թուրքիայում տիրող իրավիճակն ազդելու գերմանական ընկերությունների աշխատանքի վրա՝ հրաժարվելով գնահատել վերջին զարգացումները:
Տարեսկզբից թուրքական լիրան արժեզրկվել է 40 տոկոսով, ակայն իրավիճակը կտրուկ վատթարացել էր Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ կապված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ում դատում են լրտեսության եւ ահաբեկչությանն օժանդակելու համար: Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը պնդում է, որ նա անմեղ է եւ պահանջում է անհապաղ ազատել: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Անցյալ շաբաթ թուրքական պատվիրակությունը Վաշինգթոն էր այցելել՝ տարաձայնությունները հարթելու հույս փայփայելով, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել: Ավելին՝ թուրքերի այցելությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը բարձրացրել է 20 եւ 50 տոկոսով:





























