Այսօր առավոտյան ավտոմեքենան մխրճվել է Բրիտանիայի խորհրդարանին շրջապատող ցանկապատի մեջ, հայտնում է Daily Mail–ը։

Ականատեսներն առավոտյան ժամը մոտ 07:30–ին բարձր հարվածի ձայն են լսել, երբ արծաթափայլ ավտոմեքենան մխրճվել է պատնեշի մեջ։ Հաղորդվում է, որ մի քանի անցորդներ են տուժել։

Դեպքի վայր է ժամանել  զինված ոստիկանությունն ու ձերբակալել վարորդին։ Դեպքի հանագամանքները պարզվում են։