Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել է ավիահաղորդակցությունը։ Այս մասին չորեքշաբթի Թվիթերում հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ուղեւորներին խորհուրդ է տրվում չվերթների կարգավիճակին հետեւել կայքում, բջջային հավելվածի միջոցով կամ զանգահարել իրենց ավիաընկերություն։

Իր հերթին Նիդերլանդների հեռուստա– եւ ռադիոհեռարձակող կորպորացիան հայտնել է, որ խնդիրներն առաջացել են տեղական ժամանակով ժամը մոտ 13.15-ին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը, ըստ երեւույթին, տեխնիկական խափանումների մասին է։