Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը լքելու պատճառներին, չի ամաչել որոշ արտահայտություններ անել։ Նա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից ղեկավարվող «Եդինայա Ռոսիային» պիտակավորել է ոչ պատշաճ՝ «քաք» բառով։
Վոլոչկովան կուսակցությունից դուրս գալու որոշման մասին գրել է նաեւ իր բլոգում։ Նրա խոսքով, իր մոտ տպավորություն է, որ որ իրեն «ուղղակի օգտագործել են»։
Նա նաեւ պատմել է, որ իրեն համոզել են ստորագրել Խոդորկովսկու դեմ նամակը։ «Տեքստը ցույց չտվեցին, միայն ասացին, որ պետք է մի գաղափարի սատարել, որ նրանք, ովքեր գողացել են ժողովրդից, պետք է պատժվեն։ Ես միշտ մտածում էի, որ մենք կուսակցություն ենք, սակայն պարզվեց, որ ինձ ամբողջ ժամանակ օգտագործել են»,- գրել է նա իր բլոգում։





























