Օպերետի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի Տատյանա Շմիգան մահացել է փետրվարի 3-ին, Մոսկվայում 83 տարեկան հասակում: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են Ռուսաստանի Թատերական գործիչների միությունում:
Հունվարի վերջին Շմիգան տեղափոխվել էր Բոկտինյան հիվանդանոցի վերակենդանացման բաժին: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը մի քանի ամիս տառապել է անոթային հիվանդությունից, որի հետ կապված կտրել էին նրա ոտքը:
Տատյանա Շմիգան ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Մոսկվայում:
Նա երկար տարիները թատրոնի առաջատար դերասանուհիներից է եղել: Նա Ռուսաստանում միակ օպերետի դերասանուհին է, ով ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում է ստացել եւ արժանացել Գլինկայի անվան պետական մրցանակի:





























