Ֆիլիպ Կիրկորովը ստանձնել է ուկրաինացի երգչուհի, դերասանուհի եւ մոդել Կամալիայի պրոդյուսերի դերը։ Նրանք ներկայումս Ամերիկայում տեսահոլովակ են նկարահանում։ Սկանդալային երգիչը եւ «Միսս աշխարհ-2008»-ի տիտղոսակիրը նկարահանման հրապարակում կրքեր են «ցուցադրել»։

Նկարահանման գործընթացից արտիստները առավելագույն հաճույք են ստանում։ «Պետք է գովել ամերիկացիներին,  նրանք շատ պրոֆեսիոնալ են աշխատում»,- իր բլոգում ընթերցողների հետ իր տպավորություններն է կիսել Կամալիան։ «Նկարահանման հրապարակում պատահական մարդիկ չեն հայտնվում, եւ ամեն մեկը քասթինգ է անցնում։ Դու ուղղակի մտնում ես եւ աշխատում»,- գրել է նա։

Երգչուհին  պատմել է , որ տեսահոլովակի նկարահանումները տեւել են երկու օր։ Դրանց մասնակցել է 53 դերասան։ «Իմ եւ Ֆիլիպ Կիրկորովի համար առանձին հագուստներ են պատրաստվել»,- պարծեցել է Կամալիան։