ԱՄՆ հարավ-արեւմուտքում հրաձգություն է կատարվել, որի հետեւանքով տուժել է նվազագույնը 10 մարդ, հայտնում է CNN-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիայում գտնվող Սան Բերնարդինո քաղաքի բնակելի համալիրում:
Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ վիրավորներից երեքը ծայրահեղ վիճակում են: Ներկայումս կասկածյալը դեռեւս ձերբակալված չէ, նրա կատարածի դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ:





























