Հալեպ նահանգի հյուսիսում՝ Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերը եւ նրանց վարձկանները արմատախիլ են արել հազարավոր ձիթենիներ դեպի Համամ բնակավայր ճանապարհ բացելու պատրվալով, հայտնում է «ՍԱՆԱ» սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը։

Աղբյուրները նշում են, որ թուրքական օկուպացիոն ուժերը վնաս են հասցնում գյուղատնտեսության համար նախատեսված հողերին` նպատակ ունենալով ճնշել տեղի բնակչությանը՝ այդպիսով հասնելով նրանց հավատարմությանը։

Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորումներ, որոնք կապված են եղել թուրքական ռեժիմի հետ, դիտավորյալ Աֆրինից հեռացրել են հազարավոր խաղաղ բնակիչների եւ հրդեհներ են կազմակերպել։